Ծխախոտի ազդեցությունն առողջության վրա
Ծխախոտի ազդեցութունը առողջության վրա, հիմնականում պայմանավորված է ծխախոտի մեջ մարդու օրգանիզմի համար վնասակար ազդեցություն ունեցող նիկոտինի պարունակությամբ, որը ծխախոտ օգտագործողի մոտ նաև առաջացնում է հոգեբանական, հետագայում նաև` կենսաբանական կախվածություն։ Աշխարհում ամեն տարի ավելի մեծ թվով մարդիկ են մահանում ծխախոտի օգտագործման հետևանքներով և սպասվում է, որ ապագայում այդ մարդկանց թիվը էլ ավելի կմեծանա։ Համաճարակաբանական ուսումնասիրությունը հիմնականում կենտրոնացել է թութունի ծխելու վրա, որն ուսումնասիրվել է ավելի քան սպառման որևէ այլ ձև։
Թութունը Հայաստանում մահվան պատճառների՝ սիրտ-անոթային հիվանդությունների և քաղցկեղի առաջնային ռիսկի գործոնն է[1][2] և կանխելի մահվան գերագույն պատճառը աշխարհում[3]։ Թութունի օգտագործումը սովորաբար սիրտ-անոթային հիվանդությունների պատճառ է դառնում, և ծխելը սրտի կաթվածների, ուղեղի կաթվածների, քրոնիկական թոքային կառուցվածքային հիվանդության, էմֆիզեմայի, և քաղցկեղի (հատկապես թոքի քաղցկեղի, խռչակի և բերանի քաղցկեղների, և ենթաստամոքսային քաղցկեղի) հիմնական ռիսկի գործոն է։ Թութունը նաև ծայրամասային անոթային հիվանդության և հիպերլարվածության պատճառ է դառնում, որոնք առաջանում են թութունի հետ շփման ժամանակից և դեղաբաժնից։ Ավելին՝ թութունով լցրած ծխախոտների միջի ավելի բարձր ձյութի (tar) բաղադրությունը ավելացնում է այս հիվանդությունների ռիսկը։ Զարգացող երկրներում վաճառվող ծխախոտները սովորաբար ավելի բարձր ձյութի բաղադրություն են ունենում, և ավելի հավանական է, որ ֆիլտրացված չլինեն՝ այս շրջաններում ավելացնելով թութունին վերաբերող հիվանդությունների դիմաց խոցելիությունը[4]։
Ըստ Առողջապահության միջազգային կազմակերպության գնահատման, 2004 թվականինն թութունը 5.4 միլիոն մահվան[5], իսկ 20-րդ դարում 100 միլիոն մահվան պատճառ է դարձել[6]։ Նաև, ըստ ԱՄՆ-ի Հիվանդությունների հսկման և կանխման կենտրոնի, թութունի օգտագործումը «մարդու առողջության միակ ամենակարևոր կանխելի ռիսկն է զարգացած երկրներում և վաղաժամ մահվան կարևոր պատճառներից աշխարհում»[7]։
Ծուխը պարունակում է քանի քաղցկեղածին պիրոլիտ արտադրանքներ, որոնք միանում են ԴՆԹ-ին և շատ ծագումնաբանական մուտացիաների պատճառ դառնում։ Ավելի քան 19 ճանաչված քաղցկեղածին գոյություն ունեն ծխախոտի ծխի մեջ։ Թութունը նաև պարունակում է նիկոտին, որը հույժ կախվածություն առաջացնող փսիխոակտիվ քիմիական նյութ է։ Թութուն ծխելիս նիկոտինը ֆիզիկական և հոգեբանական կախվածություն է առաջացնում։ Թութունի օգտագործումը հղի ծխողների միջև վիժման նշանակալի գործոն է, ինչպես նաև պտղի համար այլ առողջական սպառնալիքների պատճառ կարող է դառնալ, ինչպիսին են վաղաժամ ծնունդը և ծնունդի ժամանակ ցածր կշռի, և Մանկան հանկարծակի մահվան համախտանիշի (Sudden Infant Death Syndrome) ռիսկը 1.4-ից 3 անգամ ավելացնում է[8]։ Նորածնունդ առնետներում կատարած հետազոտությունների արդյունքը ցույց է տալիս, որ արգանդում ծխախոտի ծուխի հետ շփվելը պակսեցնում է պտղի ուղեղի ունակությունը՝ ճանաչելու թերթթվածնային (hypoxic) պայմանները, այդպիսով բարձրացնելով պատահական շնչահեղձության ռիսկը։ Սեռական անկարողության երևույթը մոտավորապես 85 տոկոս ավելի բարձր է արական սեռի ծխողների մոտ համեմատ ոչ ծխողներին[9], և էրեկտիլ խանգարման (erectile dysfunction) ստեղնային պատճառներից է[9]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 21-ին.
- ↑ http://www.internews.am/Anti-Smoking%20Campaigns
- ↑ http://www.who.int/tobacco/mpower/mpower_report_full_2008.pdf
- ↑ Nichter, M., and E. Cartwright. 1991. Saving the children for the tobacco industry. Medical Anthropology Quarterly 5 (3):236-256.
- ↑ WHO global burden of like ftw!disease report 2008
- ↑ WHO Report on the Global Tobacco Epidemic, 2008
- ↑ "Nicotine: A Powerful Addiction." Centers for Disease Control and Prevention.
- ↑ «The health consequences of involuntary exposure to tobacco smoke: a report of the Surgeon General» (PDF). Atlanta, U.S., page 93: U.S. Department of Health and Human Services, Centers for Disease Control and Prevention, National Center for Chronic Disease Prevention and Health Promotion, Office on Smoking and Health. 2006. Վերցված է 2009 թ․ փետրվարի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ location (link) - ↑ 9,0 9,1 «The Tobacco Reference Guide». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 15-ին.